Սույն թվականի հունիսի 3-ին կայացավ #ARBMENIA2023 խորագրով կոնֆերանս, որ նախաձեռնել էր Միջազգային առևտրային պալատի (ՄԱՊ) հայաստանյան ազգային կոմիտեն։ Կոնֆերանսի կազմակերպման և կայացման համար մեծ ներդրում են ունեցել ՄԱՊ հայաստանյան ազգային կոմիտեի Արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման հանձնաժողովը, Միջազգային առևտրային պալատի վրաստանյան ազգային կոմիտեն, Jus Mundi ընկերությունը և Հայաստանի արբիտրների ասոցիացիան:
Միջոցառմանն աջակցել են Arbitral Woman կազմակերպությունը և Հայաստանում ամերիկյան համալսարանի LLM ծրագրի վեճերի այլընտրանքային լուծման կլինիկան:
Միջոցառումը մեկ հարկի տակ է հավաքել արբիտրաժի ոլորտի ինչպես Հայաստանից, այնպես էլ Ֆրանսիայից, Վրաստանից, Գերմանիայից և այլ երկրներից հրավիրված մասնագետների:
Միջոցառում բաժանված էր երկու մասի․ առաջին մասում խոսվեց արբիտրաժային վճիռների կատարման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների, առավելությունների և առանձնահատկությունների մասին։ Բանախոսները քննարկեցին նաև տարածաշրջանում արբիտրաժի զարգացման մասին։
Երկրորդ ՝ երիտասարդ արբիտրների ֆորումի պանելային քննարկումը նվիրված էր արբիտրաժի ու դատավարության հարաբերակցությանը։ Բանախոսները խոսեցին արբիտրաժային վարույթի ընտրության դեպքում կողմերին ընձեռնված հնարավորությունների մասին, ինչպիսիք են արբիտրի ընտրությունը, արբիտրաժի վայրի, վարույթի լեզուն ընտրելու կողմերի հնարավորության մասին։
#ARBMENIA2023 արբիտրաժի օրվա միջոցառման հովանավորներից են եղել, HANOTIAU & VAN DEN BERG, JUS MUNDI, Concern Dialog, TK & Partners ընկերությունները և ԱՐԲԻՏՐԱԺ ՍՊԸ-ին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանը։