Moskovyan 36, apt. 5, 0002, Yerevan, RA

Հաճախ տրվող հարցեր

Հաճախ
տրվող հարցեր

Արբիտրաժը վեճը լուծող այլընտրանքային եղանակներից մեկն է, որտեղ կողմերը համաձայնության են գալիս, (պայմանագրի մեջ այդ մասին սահմանելով, կամ առանձին համաձայնագիր կնքելով), որ իրենց վեճը լուծեն արբիտրաժի միջոցով։

Ի տարբերություն ընդհանուր իրավասության դատարանների՝ արբիտրաժը կողմերի փոխհամաձայնեցված գործընթաց է։ Այն հնարավորություն է տալիս կողմերին ընտրել իրենց արբիտրներին, ընտրել կիրառելի իրավունքը և կանոնները, որով քննվելու է վեճը։ Արբիտրաժը հնարավություն է տալիս ավելի պարզեցված և ճկուն եղանակով լուծել վեճը, նվազեցնել դատական ծախսերը և ժամանակը։

Արբիտրաժը հիմնականում օգտագործվում է առևտրային վեճերի լուծման համար, ինչպիսիք են օրինակ մտավոր սեփականության վեճեր, շինարարական վեճեր, միջազգային առևտրային վեճեր, ինչպես նաև աշխատանքային որոշ հարաբերություններ և այլ վեճի տեսակներ, որոնք սահմանված են ՀՀ օրենսդրությամբ։

Արբիտրաժի առավելություններից են գաղտնիությունը, ճկունությունը, կողմերի ազատությունը արբիտր և ընթացակարգային կանոններ ընտրելու հարցում, դատական գործերի հետ համեմատած հնարավոր ծախսերն ու ժամանակի խնայողությունները և վեճի առարկայի վերաբերյալ գիտնելիքներ ունեցող մասնագետ ընտրելու հնարավորությունը։

Այո, արբիտաժային վճիռը պարտադիր ուժ ունի կողմերի համար, այն ունի նույն իրավաբանական ուժն, ինչ դտարանի կողմից կայացված վճիռը։ Հետևաբար կողմերը պարտավոր են կատարել վճռի պայմաններ, իսկ չկատարման արդյունքում հարուցվում է կատարողական վարույթ։

Վարույթի տևողությունը կախված է գործի բարդությունից, կողմերի քանակից, ինչպես նաև կողմերի ցանկությունից, թե որքանով են շահագրգռված վեճը արագ լուծել։ Չնայած այս պայմանների արբիտրաժը ի տարբերություն դատարանների կրկնակի անգամ ավելի արագ է լուծում վեճը։ Ըստ Արբիտրաժային դատարանի կանոնակարգի արբիտրաժային գործերը քննվում են գործը դատարան մուտքագրվելուց հետո մեկամսյա ժամկետում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետի։

Գաղտնիությունը արբիտրաժային վարույթի առավելություններից մեկն է, քանի դեռ կողմերը համաձայնության չեն եկել կամ օրենքով նախատեսված հանգամանքները ի հայտ չեն եկել արբիտրաժային վարույթը իրականացվում է գաղտնի ընթացակարգով։ Այն հնարավորություն է տալիս պահպանել առևտրային գաղտնիքը և գործարար համբավը։