Մեր մասին

Արբիտրաժային դատարանի մասին

  • Ձեր առևտրային վեճերն արագ, արդյունավետ և անկողմնակալ լուծելու համար կարող եք վստահել մասնագիտական խորը գիտելիքներ և փորձ ունեցող մեր արբիտրներին:
  • Հիմնարկը ստեղծվել է 09.03.2020թ.՝ համաձայն «ԱՐԲԻՏՐԱԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ 2020-1 որոշման: Դատարանի նախագահ է հանդիսանում Արթուր Ռադիկի Օհանյանը:
  • Արբիտրաժային դատարանն իր գործունեությունն իրականացնում է «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Ընկերության կանոնադրության և մասնակցի կողմից հաստատվող կանոնակարգերի հիման վրա։
  • Տակավին վստահ ենք, որ մեր պրոֆեսիոնալ արբիտրաժային տրիբունալներին կհաջողվի լուծել Ձեր վեճերը հնարավորինս սեղմ ժամկետում և առանց որևէ արհեստական ձգձգումների և բյուրոկրատական քաշքշուկների՝ անվերապահորեն հարգելով ՀՀ օրենսդրության դրույթները, ինչպես նաև արդարության ընդհանուր սկզբունքները (ex aequo et bono)։

Սիրելի՛ բարեկամ,

Ուրախ եմ ողջունել Ձեզ արբիտրաժային դատարանի պաշտոնական կայքէջում։ Մեր գործունեության առաքելությունն է նպաստել ՀՀ-ում տնտեսական բնույթի վեճերի այլընտրանքային լուծման ինստիտուտի կայացմանն ու զարգացմանը՝ այդպիսով դույզն-ինչ թեթևացնելով ՀՀ դատական համակարգի ծանրաբեռնվածությունը։ Խարսխվելով ՀՀ օրենսդրության և ոլորտը կարգավորող միջազգային իրավարար փաստաթղթերի վրա՝ մեզ իրավամբ հաջողվել է ստեղծել մրցունակ գիտելիքներով զինված արբիտրներից բաղկացած անկախ, անաչառ և անկողմնական արբիտրաժային դատարան։

Հրավիրում եմ դատարանի հետ ակտիվ համագործակցության՝ թե՛ որպես գործընկեր կազմակերպություն, թե՛ որպես դատարանում քննվող վեճի կողմ։

Վստահ ենք, որ այցելելով մեր կայք՝ սպառիչ տեղեկություններ կստանաք ձեզ հետաքրքրող հարցերի մասին: Պատրաստակա

«Արբիտրաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կից մշտապես գործող «Արբիտրաժային դատարան» -ի տնօրեն՝ Գարիկ Միրզոյան

Scroll to Top