Moskovyan 36, apt. 5, 0002, Yerevan, RA

Դուբայի արբիտրաժային շաբաթ

Dubai Arbitration Week5

2023 թվականի նոյեմբերի 13-ից 17-ը Արբիտրաժ ՍՊԸ-ի տնօրեն Գարիկ Միրզոյանը, Արբիտրաժ ՍՊԸ-ին կից գործող Արբիտրաժային դատարանի գլխավոր քարտուղար Մելինե Նուրիջանյանը և արբիտր Տաթևիկ Կարապետյանը մասնակցել են Դուբայի արբիտրաժային շաբաթին։
Դուբայի արբիտրաժային շաբաթը երկրորդ տարին անընդմեջ իր շուրջն է համախմբում ոլորտի փորձառու մասնագետներին և հարթակ է հանդիսանում մասնագետների համար՝քննարկելու արբիտրաժի տենդենցները, մարտահրավերները և ապագան։

Որպես հովանավոր՝ Արբիտրային ՍՊԸ-ին կից մշտապես գործող Արբիտրաժային դատարանը ևս պատիվ ունեցավ մասնակցելու միջոցառմանը։

  • Միջոցառման առաջին օրվանից իսկ կազմակերպվեցին այնպիսի պանելային քննարկումներ, ինչպիսին էր «Տեխնոլոգիաներ և արբիտրաժ․ բացահայտելով արհեստական բանականության, բլոկչեյնի, առցանց հարթակների և այլ գործիքների դերը վեճերի լուծման մեջ» խորագիրը կրող քննարկում։ Թվային աշխարհի զարգացումները, ինչպես ցանկացած այլ ոլորտի, այնպես էլ արբիտրաժի համար ունի կարևոր ազդեցություն, որին համընթաց շարժվելը կարևոր է առաջադեմ ծառայություններ մատուցելու համար։

Շարժվելով զարգացումներին համընթաց՝ Արբիտրաժ ՍՊԸ-ին կից Արբիտրաժային դատարանում արդեն իսկ գործարկվում է մեր առցանց արբիտրաժային համակարգը՝ բարձրացնելով արբիտրաժային գործընթացների արդյունավետությունը։

  • Արբիտրաժային շաբաթվա ընթացքում տեղի ունեցած քննարկումներում մտքեր փոխանակվեցին արբիտրաժում ապացույցների ներկայացման, միջազգային արբիտրաժում գործերի արդյունավետ կառավարման վերաբերյալ։ «Միջազգային արբիտրաժի հոգեբանություն» պանելային քննարկման ընթացքում արծարծվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հոգեբանության ազդեցությունները վկայի ցուցմունքի վրա, հակառակ կողմի հետ հարաբերվելու հոգեբանությունը և որոշման կայացման գործընթացը։

Մեր թիմը կոնֆերանսից վերադարձել է անգնահատելի կապերով և դրական տպավորություններով՝ պատրաստ դրանք ինտեգրելու մեր պրակտիկայում։