Մինչ 2024 թվականի նոր ծրագրերի իրականացմանը ձեռնամուխ լինելը, ամփոփենք 2023 թվականի կատարված աշխատանքները և ձեռքբերումները։
1.Երիտասարդների տեղեկացվածությունն իրենց իրավունքների վերաբերյալ ամուր հիմնաքար է կրթության համար, որին Արբիտրաժային դատարանը մշտապես պատրաստակամ է աջակցելու։ Գարնանը Արբիտրաժային դատարանի և Էջմիածնի երիտասարդների տան հետ համագործակցության շրջանակներում անց են կացվել սեմինարներ մարդու իրավունքների, երեխաների և սոցիալ-մշակութային իրավունքների շուրջ։
2. Մայիսի 26-ին Միջազգային առևտրային պալատի հայաստանյան ազգային կոմիտեի հետ համատեղ կազմակերպեցինք «Մտավոր սեփականության վեճերի լուծումը արբիտրաժի միջոցով» խորագիրը կրող քննարկում, որին մասնակցում էին իրավաբաններ, ՏՏ ոլորտի մասնագետներ և հեղինակներ։
3. 2023 թվականի հունիսի 3-ին կայացավ #ARBMENIA2023 խորագրով կոնֆերանս, որ նախաձեռնել էր Միջազգային առևտրային պալատի (ՄԱՊ) հայաստանյան ազգային կոմիտեն։ Կոնֆերանսի կազմակերպման և կայացման համար մեծ ներդրում են ունեցել ՄԱՊ հայաստանյան ազգային կոմիտեի Արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման հանձնաժողովը, Միջազգային առևտրային պալատի վրաստանյան ազգային կոմիտեն, Jus Mundi ընկերությունը և Հայաստանի արբիտրների ասոցիացիան: Արբիտրաժ ՍՊԸ-ին կից Արբիտրաժային դատարանը, որպես հովանավոր իր աջացկությունն է ցուցաբերել նման կարևորագույն միջոցառման կայացմանը։
4. 2023 թվականը եզրափակեցինք Դուբայի արբիտրաժային շաբաթվան մասնակցությամբ։ Նոյեմբերի 14-ից 17-ը տեղի ունեցած այս միջոցառմանը նույնպես Արբիտրաժային դատարանը ներակայացավ որպես հովանավոր՝ ներգրավվելով այնպիսի լայնածավալ քննարկումներում, ինչպիսիք էին «Տեխնոլոգիաներ և արբիտրաժ», «Միջազգային ներդրումային պայմանագրեր», «Պատժամիջոցների ազդեցությունը արբիտրաժի վարման վրա. գործնական խնդիրներ» և այլ պանելային քննարկումներում։
Արբիտրաժային դատարանի թիմը վերադարձել է արժեքավոր կապերով և դրական տպավորություններով՝ պատրաստ դրանք ինտեգրելու մեր պրակտիկայում։