Moskovyan 36, apt. 5, 0002, Yerevan, RA

Մեր մասին

Արբիտրաժային դատարան

«ԱՐԲԻՏՐԱԺ» ՍՊԸ-ին կից մշտապես գործող Արբիտրաժային դատարանը ստեղծվել է 2020թ-ին՝ նպատակ ունենալով խթանելու արբիտրաժի դերը իրավական և հատկապես առևտրային փոխհարաբերություններից բխած վեճերի լուծման ոլորտում։ Նպատակն իրագործելու համար Արբիտրաժային դաստարնն իր շուրջն է համախմբել ներպետական և միջազգային կառույցներում փորձ ունեցող մասնագետների։
Վեճերի լուծումն իրականացնում են արբիտրաժային դատարանի ցանկում ընդգրկված արբիտրները, որոնք ընտրվել են` հաշվի առնելով նրանց գիտելիքները, մասնագիտացումը և իրավունքի բնագավառում կուտակած փորձը։
Արբիտրաժը վեճերի լուծման այլընտրանքային եղանակներից մեկն է, որը հնարավորություն է տալիս վեճի կողմերն որոշել ինչպե՞ս և ու՞մ միջոցով լուծել իրենց միջև առկա վեճը՝ այն ներպետական դատարանի հայեցողությանը թողնելու փոխարեն։
1997թ. Հայաստանի Հանրապետությունը միացել է «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» կոնվենցիային: Կոնվենցիայի ուժով արբիտրաժային հաստատության արբիտրաժային վճիռները ենթակա են ճանաչման և կատարման Նյու Յորքի կոնվենցիայի մասնակից բոլոր պետություններում։ Սա ևս մեկ նպաստավոր պայման է կողմերի համար ընտրել արբիտրաժը, որպես վեճի լուծելու եղանակ։

Կառուցվածք
Գարիկ Միրզոյան-Արբիտրաժ ՍՊԸ-ի տնօրեն
Արթուր Օհանյան-Արբիտրաժային դատարանի նախագահ
Մելինե Նուրիջանյան-Արբիտաժային դատարանի գլխավոր քարտուղար/Նախագահի տեղակալ
Էդիտա Ներսիսյան-Նախագահի խորհրդական-իրավաբան

Մեր նպատակն է անկախ ԵՎ անկողմնակալ արբիտրաժային դատարանի կողմից առանց անհարկի ձգձգումների լուծել ֆիզիկական անձանց, բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների ԵՎ նրանց հաճախորդների միջև կնքված գործարքներից բխող կամ դրանց հետ կապված վեճերը։
Արբիտրաժային դատարանի սկզբունքները

Ձեր առևտրային վեճերն արագ, արդյունավետ և անկողմնակալ լուծելու համար կարող եք վստահել մասնագիտական խորը գիտելիքներ և փորձ ունեցող մեր արբիտրներին:

Կողմերի իրավահավասարություն
Կողմերը հավասար իրավունքներ ունեն իրենց մինչև ծագած վեճերը լուծելիս:
Արդյունավետություն
Գործը արբիտրաժային դատարանում պետք է քննվի 30 օրվա ընթացքում:
Մրցակցային կերպար
Յուրաքանչուր կողմ պետք է ապացույցներով հիմնավորի իր պահանջների կամ առարկությունները հիմնավորելու համար:
Իրավարարների անկախություն
Արբիտրները գործը քննելիս պարտավոր են դատավարության բոլոր մասնակիցների նկատմամբ պահպանել անկախ և անկողմնական դիրքորոշում:
Գաղտնիություն
Արբիտրաժային դատարանը իրավունք չունի քննված գործերի մասին որևէ տեղեկություն տրամադրել երրորդ անձանց:
Օրինականություն
Արբիտրաժային դատարանի վեճերը լուծվում են ՀՀ գործող օրենսդրության հիման վրա:
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապրանքների մատակարարման և փոխանակման ու ծառայությունների մատուցում, առևտրային ներկայացուցչության կամ գործակալության

ՄԵՐ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Development
0%
Banking
0%
Family Law
0%
Real Estate
0%
Marketing
0%
Sale
0%

0
հաջողությամբ ավարտված գործեր
Ձեր առԵՎրային վեճերն արագ, արդյունավետ ԵՎ անկողմնակալ լուծելու համար կարող եք վստահել մասնագիտական խորը գիտելիքներ ԵՎ փորձ ունեցող մեր արբիտրներին:
Մենք հասանելի ենք