Մեր նպատակը
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Մեր նպատակն է անկախ և անկողմնակալ արբիտրաժային դատարանի կողմից առանց անհարկի ձգձգումների լուծել ֆիզիկական անձանց, բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների և նրանց հաճախորդների միջև կնքված գործարքներից բխող կամ դրանց հետ կապված վեճերը։
Ձեր առևտրային վեճերն արագ, արդյունավետ և անկողմնակալ լուծելու համար կարող եք վստահել մասնագիտական խորը գիտելիքներ և փորձ ունեցող մեր արբիտրներին:
Մեր ծառայությունները
Հաճախ
տրվող հարցեր
Արբիտրաժը վեճը լուծող այլընտրանքային եղանակներից մեկն է, որտեղ կողմերը համաձայնության են գալիս, (պայմանագրի մեջ այդ մասին սահմանելով, կամ առանձին համաձայնագիր կնքելով), որ իրենց վեճը լուծեն արբիտրաժի միջոցով։
Ի տարբերություն ընդհանուր իրավասության դատարանների՝ արբիտրաժը կողմերի փոխհամաձայնեցված գործընթաց է։ Այն հնարավորություն է տալիս կողմերին ընտրել իրենց արբիտրներին, ընտրել կիրառելի իրավունքը և կանոնները, որով քննվելու է վեճը։
Արբիտրաժը հիմնականում օգտագործվում է առևտրային վեճերի լուծման համար, ինչպիսիք են օրինակ մտավոր սեփականության վեճեր, շինարարական վեճեր, միջազգայի առևտրային վեճեր, ինչպես նաև աշխատանքային որոշ հարաբերություններ և այլ վեճի տեսակներ, որոնք սահմանված են ՀՀ օրենսդրությամբ։
Արբիտրաժի առավելություններից են գաղտնիությունը, ճկունությունը, կողմերի ազատությունը արբիտր և ընթացակարգային կանոններ ընտրելու հարցում, դատական գործերի հետ համեմատած հնարավոր ծախսերն ու ժամանակի խնայողությունները և վեճի առարկայի վերաբերյալ գիտնելիքներ ունեցող մասնագետ ընտրելու հնարավորությունը։
Այո, արբիտաժային վճիռը պարտադիր ուժ ունի կողմերի համար, այն ունի նույն իրավաբանական ուժն, ինչ դտարանի կողմից կայաված վճիռը։ Հետևաբար կողմերը պարտավոր են կատարել վճռի պայմաններ, իսկ չկատարման արդյունքում հարուցվում է կատարողական վարույթ։
գործեր
գործեր
արբիտրներ
գործընկերներ